Փրկարարները ջրանցքից դի են դուրս բերել

Մայիսի 12-ին, ժամը 15։43-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տարոնիկ գյուղի թանգարանի ետնամասում՝ ջրանցքի մեջ, տղամարդու դի է նկատվում. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ. Թ.-ի (ծնված 1963 թ.) դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել