Բազմաթիվ պետական և ոչ պետական (նաև մասնավոր) ծրագրեր են այս պահին իրականացվում Ջերմուկում (մասնավորապես կառուցապատման և բարեկարգման), որոնց ընթացքին անհրաժեշտ է հետևել հենց տեղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։
«Կատարված շրջայցի արդյունքում ունենք հետևյալ պատկերը․
այս պահին՝
✅բարեկարգվում է ճոպանուղու հարակից տարածքը, իսկ ճոպանուղին (որը սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված է և մեկ անգամ արդեն վերանորոգվել է) կվերականգնվի առաջիկայում։
✅Ջերմուկի ճոպանուղու հարևանությամբ գտնվող՝ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հուշարձանի հարևանությամբ կառուցվում է նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարը։
✅Ձախափնյա թաղամասում կառուցվող՝ Ազատամարտիկների պուրակի (որտեղ կլինի խաղահրապարակ, նստարաններ, աղբամաններ ու համապատասխան լուսավորություն) շինարարությունը մոտենում է ավարտին։
✅կառուցվում է Ձախափնյակ թաղամասի 7-րդ շենքի բակի աստիճանը (դեպի հիվանդանոց գնացող), նախատեսված է նաև` 22 շենքինը։
✅բարեկարգվում է “Օլիմպիա” առողջարանից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղին, որտեղ կտեղադրվեն նաև միանման առևտրի տաղավարներ։
✅ բարեկարգվում է նաև Ջերմուկի կենտրոնում գտնվող զբոսայգին, որը շուտով կդառնա՝ Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգի։
✅Ջերմուկի քաղաքային գերեզմանատան տարածքը ևս բարեկարգվում և ցանկապատվում է (տարածքում կլինի նաև ջրագիծ և էլեկտրականություն)։
Շարունակելի․․․»,-նշել է նա։