Մայիսի 12-ին, ժամը 15։54-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Ջերմուկ քաղաքի Եղնիկի արձանի մոտակայքում ընկել և վնասել է ոտքը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Շտապօգնության աշխատակիցները տեղում տուժած Լ․ Մ․-ին (ծնված 1966 թ․) ցուցաբերել են առաջին բուժօգնություն։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ։