ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 12-ին, կազմել է 386.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.35 դրամ (նվազել է 0.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.29 դրամ (նվազել է 2.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.00 դրամ (նվազել է 0.07 դրամով):