Սոթքի բացահանքի աշխատանքները 1 ամվսա ընթացքում կդադարեն

Ազգային ժողովում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանն անդրադարձել է Սոթքի հանքի հետագա աշխատանքներին։

Նա նշել է, որ բացահանքի աշխատանքների ավարտը նախատեսվել էին նախորդ տարվա աշնան վերջ, սակայն 5-6 ամսով երկարաձգվել են. «Մեր բանակցությունների և մեր պնդմամբ դրանք շարունակվում են, և աշխատողների մեծ մասին պահում էին մինչև այս տարվա ամառը, որից հետո պետք է սկսեին կրճատումները»։

Ըստ Հարությունյանի, հանքը կանցնի փակ եղանակով աշխատանքի։ Նա վստահեցրել է, որ բացահանքում եղած պաշարները սպառվում են. «Ի վերջո բացահանքի աշխատանքները լիարժեք կդադարեցվեն, որովհետև բացահանքում եղած պաշարներն այլևս սպառված կլինեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել