Նոր տրոլեյբուսներից 4-ը արդեն Երևանում են. տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս սեփական միջոցներով, ևս 15-ը ձեռք կբերվի Կառավարության աջակցությամբ։


