Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերքում է՝ մարզում քաղաքացիների տարհանում չի իրականացվել։
«Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Որոշ լրատվական կայքերում տարածվել է ապատեղեկատվություն, իբրև, իրականացվել է քաղաքացիների տարհանում: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Հետևեք պաշտոնական լրահոսին և մի տարածեք խուճապ առաջացնող ապատեղեկատվություն:
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ», – Facebook-ում գրել է մարզպետը։