Ադրբեջանցիները բողոքում են, որ Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող իրենց տեխնիկան խոցվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Չգիտեմ` համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Հուսով եմ, որ այո:
«Ավելին` ադրբեջանցիների առաջխաղացումը, դիրքավորումը, ամրացումը պետք էր կանխել հենց սկզբից, երբ մարտի վերջերին առաջանում էին:
Չասեք` էսկալացիայից ենք խուսափել, որովհետև, երբ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնում, նա առիթ գտնում է:
Ժամանակն ու փորձը ցույց է տվել, որ երբ դրանք մի տեղում ամրանում են, հետո արդեն սկսում են ճնշել դիմացի հայկական օբյեկտները՝ և´ քաղաքացիական, և´ ռազմական»: