Տեղի ունեցավ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների բանավեճ-քննարկումը

Այսօր, Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ, տեղի ունեցավ  ընտրություններում առաջադրված թեկնածուների բանավեճ-քննարկումը:

Բանավեճին ներկա էին երկու թեկնածուներ՝ Արա Զոհրաբյանը և Կրոմվել Գրիգորյանը: Թեկնածուներից Տիգրան Աթանեսյանը չէր ներկայացել:

Բանավեճ քննարկումը վարում էր փաստաբան  Սեդրակ Ասատրյանը: Վերջինս ներկայացրեց բանավեճի կարգը և կոչ արեց բոլորին հարգել ու հետևել դրան:

Թեկնածուները  բանավեճը սկսեցին ըստ այբբենական կարգի:

Նախ ելույթով հանդես եկավ Կրոմվել Գրիգորյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

Այնուհետև հանդես եկավ  թեկնածու Արա Զոհրաբյանը: Նա ևս շնորհակալություն հայտնեց ներկաներին քննարկմանը և քարոզարշավին ակտիվ մասնակցելու համար. «Շնորհակալ եմ նաև պարոն Կրոմվել Գրիգորյանից, որ ընդունեց բանավեճի հրավերը: Դա ևս մեկ անգամ փաստեց, որ մենք կարող ենք ունենալ քաղաքակիրթ ընտրություններ»:

Թեկնածուն համոզված է, որ այս բանավեճ-քննարկումը կունենա դրական ազդեցություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել