Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում օդում սպասվում է 0-5 աստիճան ցուրտ, որը մայիսի 3-ին կուղեկցվի ձյան տեղումներով։

Երևան քաղաքում՝ մայիսի 3-ին կեսօրից հետո, 6-ի երեկոյան ժամերին, 7-8-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Մայիսի 4-5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մայիսի 3-ի ցերեկը, 7-8-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-6-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել