Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի քաղաքապետի պատոնակատար Լևոն Հովհաննիսյանը ապրիլի 20-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշումներում ասվում է․
«Նորայր Քալանթարյանին 2023 թվականի ապրիլի 20-ից ազատել «Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված աշխատանքային պայմանագիրը և աշխատանքային վերջին օր համարել 2023 թվականի ապրիլի 19-ը»։
Մյուս որոշման համաձայն էլ նա նշանակվել է Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։