Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ապրիլի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«2023 թվականի մարտ ամսին աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին պարգևատրել»։
Նշվում է, որ ենթակա է վճարման՝ ընդամենը 301․351 հազար դրամ։
Մարզպետի ապրիլի 6-ի մեկ այլ որոշմամբ պարգևատրվել է նաև նրա խորհրդական Ռազմիկ Թադևոսյանը։ Նա պարգևատրվել է 395․200 դրամով։
Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը պարգևատրվել էր 395․200 դրամի չափով։
Ընդհանուր՝ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին պագևատրելու համար հատկացվել է 1․091․751․ դրամ։