Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ, այսօր այցելեցի Իջեւան համայնքի Ակնաղբյուր բնակավայր: Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր, որտեղ կա մի ուխտատեղի. ավանդության համաձայն՝ այստեղ հազարամյա կաղնին տնկվել Է Վարդան Մամիկոնյանի կողմից: Նախորդ դարի կեսերին կաղնին թեքվել է, որի փոխարեն մարշալ Հովհաննես Բաղրամյանը տնկել է նոր կաղնիներ:
Միաժամանակ, Ակնաղբյուրում ծանոթացա 3 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, որոնք կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։