Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մարդիկ իրենց մտքերն ազատ արտահայտում են, իրենց հուզող հարցերը բարձր տալիս են․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այցը Տավուշի մարզում։ Այս մասին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առավոտյան այցելեցի Նոյեմբերյան, որտեղ ծանոթացա տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատաքների ընթացքին:

Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկբզին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Կառավարությունն իր հերթին բաժանմունքները կապահովի նոր գույքով:

​Հաջորդիվ ծանոթացա Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ փողոցի տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն դրամ, որից 19 մլն-ը՝ պետբյուջեից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել