Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը ապրիլի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է պաշտոնից։
Iravaban.net-ը տեղեկացնում է, որ որոշման մեջ ասվում է․
«Դավիթ Ռենեի Կարապետյանին՝ 2023 թվականի ապրիլի 21-ից ազատել «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից։
«Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն ընկերության փորձաքննության գծով տնօրենի տեղակալ Կարինե Հայրապետյանին»։