Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2․928․914 մարդ է։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
ՄԱԿ-ի կողմից սահմանված մարդահամարների 2020թ․ շրջափուլի շրջանակում՝ ըստ Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի հանձնարարականի, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական տարածաշրջանի երկրների համար նախատեսվել է տվյալների հավաքման երեք եղանակ՝ ավանդական, վարչական ռեգիստրներով և համակցված։
ՀՀ 2022 թ․ մարդահամարն իրականացվել է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա, որին հատուկ ծրագրային ապահովման միջոցով համակցվել են ՍԷԿՏ համակարգի, ինչպես նաև 25 տոկոս ընտրված հասցեներում բնակվող տնային տնտեսություններից մարդահամարի ծրագրով հավաքված տվյալները։
Մարդահամարի ծրագրով ընտրանքային հարցումներն իրականացվել են 2067 հաշվարարների կողմից, որոնց աշխատանքները համակարգվել են 414 հրահանգիչների և 27 համակարգողների կողմից։
Մարդահամարի տվյալների առաջին ստուգաճշտման ամփոփումներով ստացվել են ՀՀ առկա և մշտական բնակչության թվաքանակների նախնական ցուցանիշները․