Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշը պատվի և արժանապատվության, արիության և նվիրումի խորհրդանիշ է։ Դրոշը ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի սրբազան պարտքի հիշեցումն է՝ Հայրենիքին անձնուրաց ծառայելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պաշտպանելու, հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու մասին։
Դրոշը ոստիկանությանը հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը։
Դրոշի հետ միասին հանձնվում է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրությամբ վկայագիր։
Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում։
Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմը պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը։