Երևան քաղաքում՝ ապրիլի 27-28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ին, մայիսի 1-2-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` ապրիլի 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ին, մայիսի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 3-5 աստիճանով։
