Ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոնայի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս: