Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոնական մարմնի բաժինների մեկն անվանափոխվել է՝ դառնալով Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ապրիլի 25-ին հրաման է ստորագրել, որի համաձայն փոփոխություններ և լրացումներ են կատարվել արդարադատության նախարարի 2022 թ․ դեկտեմբերի 30-ի N 798-Լ հրամանում, որով հաստատված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կառուցվածքը և հաստիքային միավորները։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրամանում ասվում է․

«Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ պարբերությամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 2023 թվականի մարտի 31-ի N 173-L հրամանը, ինչպես նաև Գլխավոր հարկադիր կատարող Ա. Մնացականյանի 2023 թվականի մարտի 30-ի Ն/08.3/7704-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը, հրամայում է․

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոնական մարմնի Հատկապես կարևոր վարույթների և օպերատիվ բաժինը անվանափոխել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին:

Կրճատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

1) Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարողի 1 (մեկ) թափուր հաստիքային միավորը,

2) Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարողի 1 (մեկ) թափուր հաստիքային միավորը:

Սույն հրամանի 2-րդ կետով կրճատված հաստիքային միավորի փոխարեն սահմանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի հարկադիր կատարողի 2 (երկու) հաստիքային միավոր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել