Երևանի կենտրոնին նայում ես՝ աչքերիցդ արյուն է թափում․ Տիգրան Ավինյան

Եթե խոսքը գնում է հողազավթման, հավելյալ ծավալների կառուցման, ինքնակամ կառուցման մասին՝ քաղաքապետարանը շատ խիստ է լինելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Խոսքը չի վերաբերում ոչ էական շեղումներին, որոնք արդեն կառավարության որոշմամբ սահմանվել են և այդ լուծումները տրվել են։ Խոսքը չի վերաբերում նաև, օրինակ, քարտեզային շեղումներին, որտեղ դա բնականորեն՝ հաշվի առնելով մեր իրավիճակը՝ կադաստրային քարտեզի հետ կապված, մենք հասկանալով ենք մոտենում այդ բոլոր խնդիրներին։ Բայց ինչ վերաբերում է նպատակադրված նախագծից շեղումներին, հավելյալ ծավալներին, առհասարակ այլ բան կառուցելուն՝ մեր քաղաքականությունը հստակ է։ Ամեն շաբաթ սա հաղորդելու ենք»,-նշեց նա։

Փոխքաղաքապետը հայտարարեց, որ սա պետք է վերահսկվի, չպետք է թույլ տրվի։

«Տարիների ընթացքում, այդ էդ «մոտավորապես» մոտեցմամբ, հա դե թողնենք կառուցեն, կառուցել է արդեն․․․ քաղաքաղը դարձել է այն՝ ինչ որ կա։ Երևան քաղաքի կենտրոնին նայում ես՝ աչքերիցդ արյուն է թափում»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել