Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին հարկ է ևս մեկ անգամ հիշել, որ Հայոց Ցեղասպանությունը համազգային աղետ էր, որ խլեց միլիոնավոր կյանքեր, խեղեց ճակատագրեր և հանգեցրեց հայրենազրկության:
Անցնելով այս արհավիրհքի միջով՝ մեր ժողովուրդը ապրեց ու արարեց: Մեզ համար այսօր հիմք ու դրդիչ ուժ պիտի լինի վերածննդի և ապրելու գաղափարը, ծանր օրերի միջով անցնելու, սակայն ոտքի կանգնելու և հզոր երկիր կառուցելու վճռականությունը»։