Երևան քաղաքում՝ ապրիլի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերոևթաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` ապրիլի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի, 26-29-ին ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 25-27-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
