Պատգամավոր Գուրգեն Արսենյանին մեկ ամսով չվճարվող արձակուրդ է տրամադրվել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 20-ին կարգադրություն է ստորագրել արձակուրդի տրամադրման մասին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Գ. Արսենյանի` 2023 թվականի ապրիլի 19-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆԻՆ տրամադրել չվճարվող արձակուրդ` 2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 24-ը ներառյալ»,-նշվում է կարգադրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել