28-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից․ ՆԳՆ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ապրիլի 21-ին, ժամը 00.15-ին, Աճառյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 28-ամյա Կառլեն Մ.-ին, որը 2020 թ. հունվարի 17-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի (Մահվան ելքով վրաերթ) մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Առանց խափանման միջոցի:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել