Կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ ի՞նչն է անվճար տրամադրվում և ո՞ր քաղաքացիներին

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով են տրամադրվում կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար`

ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք,
 ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,
բռնադատվածներ,
 Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները,
 մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
 ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
 մինչև 18 տարեկան երեխաներ,
 հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով,
 հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով,
 ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ,
 Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ,
 երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ,
 ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք,
 Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:

Կոտրվածքների վիրահատական բուժումն ունի առավելություններ: Վիրահատական բուժումը թույլ է տալիս իրականացնել բեկորների համադրում և կայուն ֆիքսացիա (անշարժացում)` տարբեր ֆիքսատորների օգնությամբ և հիվանդին արագ ապաքինվել` կանխարգելելով այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են ոչ վիրահատական բուժման ժամանակ` պառկելախոցեր, կանգային երեւույթներ շնչառական և սրտանոթային համակարգերում, մկանային ատրոֆիա և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել