Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս այս մասին գրել է ֆեյսբության իր էջում՝ հավելելով, որ Հայաստանը ներկայացնող մարզիկներն ու մարզուհիներն այսօր ամենաշատն են՝ մեկ օրվա ընթացքում։
«Եթե մենք այսօր կամ վաղը լեփ-լեցուն դահլիճ ունեցանք՝ 4400 հանդիսական, ապա դա կլինի Եվրոպայի Ծանրամարտի առաջնության պատմության ամենամարդաշատ մրցումային օրը:
Ասածս ինչ է՝ լցնենք Մարզահամերգային համալիրի տրիբունաները, մարզական տոնը ավելի դիտարժան դարձնենք»,-նշել է նա։
