Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին: Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Պատճառը Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևի հարցազրույցն է «Ռուսարմինֆո» գործակալությանը, որտեղ վերջինս մեղադրել է Թուրքիային ու Ադրբեջանին Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու մեջ:
Խոսքը այս հարցազրույցի մասին է»,-նշել է նա և տեսանյութի հղում կցել: