Ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում անցկացվելու է «Տարհանում և պատստպարում» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:00-ից 14։00-ի սահմաններում, գործարկվելու է էլեկտրական շչակ:
ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։