Ես Ադրբեջանի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ և ադրբեջանական պետության հետ ոչ մի խնդիր չունեմ․ Հովիկ Աղազարյան

Այս վերջերս անընդհատ ինքս ինձ հարց եմ տալիս՝ մենք ինչո՞ւ խաղաղության պայմանագիր չենք ստորագրում Վրաստանի հետ, Իրանի հետ, Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ ուզում ենք ստորագրել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Կարող եք ասել՝ որովհետև մենք իրենց հետ պատերազմի մեջ ենք, իսկ ո՞վ ասաց, որ մենք իրենց հետ պատերազմի մեջ ենք։ Մենք իրենց հետ պատերազմի մեջ չենք եղել։ Հայաստանի Հանրապետությունը երբեք պատերազմի մեջ չի եղել Ադրբեջանի հետ։ Արցախի ժողովուրդը, մեր հայրենակիցները ոտքի են կանգնել իրենց ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու համար և Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունները ցանկացել են արյունի մեջ խեղդել այդ ամենը և Արցախի մեր հայրենակիցները զենք են վերցրել իրենց իրավունքների պաշտպանության համար, ՀՀ-ից և աշխարհից տասնյակ հազարավոր հայորդիներ գնացել են կանգնելեն իրենց եղբայրների և քույրերի կողքին։ Ես լավ չեմ տիրապետում միջազգային իրավունքին, մենք ժառանգն ենք մեր նախորդ իշխանությունների, բայց արդյոք մենք պատասխանատու ենք իրենց բոլոր քայլերի համար։

Օրինակի համար՝ երբ 1994 թվականին ստորագրվեց զինադադարի պայմանագիրը, Հայաստանը նույնպես ստորագրեց, ես հականում եմ, որ ստորագրել է որպես միջնորդ, որ հակամարտող երկու կողմերին բարիշացնի, բայց պարզվում է, որ ոչ։ Հետագայում, երբ Արցախը դուրս մնաց բանակցություններից, ես որպես իշխանավոր պատասխանատո՞ւ եմ այն ժամանակվա ոչ լեգիտիմ իշխանության արարքների համար։ Ես Ադրբեջանի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ և ադրբեջանական պետության հետ ոչ մի խնդիր չունեմ։ Կոնֆլիկտը բոլորովին այլ տեղում է։ Հետևաբար այն քաղաքականությունը, որն իրականացնում է մեր կառավարությունը միանշանակորեն ինձ համար ընդունելի է»,-ասաց Հովիկ Աղազարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել