Ապօրինի խորքային հորի գործողությունը կասեցվել է․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանությանն ուղղված վերահսկողական դիտարկումները։

Արարատի մարզում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող «Կ. ՆԱՐԵԿ» ՍՊԸ-ում տեսուչներն արձանագրել են ապօրինի խորքային հորի շահագործում։

Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորի գործողությունը կասեցվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել