Վրաերթի էր ենթարկել իր ուղղությամբ կրակած տղամարդուն․ ոստիկանություն

Ապրիլի 14-ին՝ կեսգիշերն անց, անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 41-ամյա տղամարդը նույն հասցեում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել էր Ներքին Չարբախի 17-ամյա մի բնակչի ուղղությամբ։

Միջադեպից հետո երիտասարդն իր մեքենայով վրաերթի էր ենթարկել Սարգիս Այրասյանին՝ պատճառելով մահ, ինչից հետո դիմել էր փախուստի: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 18-ին 17-ամյա երիտասարդը ներկայացել է Շենգավիթի քննչական բաժին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 4 պարկուճ և 3 փամփուշտ։ 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Հանցագործության գործիք ատրճանակն առգրավվել է։

Քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել