Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Տուժածներ չկան։
Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: