ԱՆ փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետ է նշանակվել

Արդարադատության նախարարի ապրիլի 14-ի հրամանով նոր նշանակում է կատարվել։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.6-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 13-ի եզրակացությունը և  Ն. Մելքոնյանի դիմումը.

Հրամայում եմ՝

  1. Նորա Մարատի Մելքոնյանին 2023 թվականի ապրիլի 17-ից նշանակել Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.6-Ղ3-1) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել