Սեռով պայմանավորված աբորտների արդյունքում Հայաստանում 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել․ Ավանեսյան

Արդյո՞ք կա հստակ թիվ, թե սեռով պայմանավորված քանի աբորտ է եղել, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում թիվը պակասեցնելու, ինչու ոչ՝ հասցնելու զրոյական մակարդակի․ այս մասին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պլյանը։

Նա նաև նշեց, որ ահազանգեր է ստանում այն մասին, որ որոշ բժիշկներ աշխատանքային ժամից հետո իրականացնում են աբորտ։

«Մենք մինչև 2020 թվականը շատ լավ բարելավում ունեինք այս ցուցանիշներում, բայց 2020 թվականի պատերազմը բերեց որոշակի շեղում։ Հույս ունեմ, որ այդ տենդենցը կդադարեցվի։ Ընդհանուր առմամբ հետազոտություն կա, որ վերջին 30 տարիներին սեռով պայմանավորված աբորտների արդյունքում Հայաստանում 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել։ Սա ահռելի թիվ է։ Մենք բոլորս ուզում ենք, որ առողջ և կայուն հասարակություն ունենալու համար այդ հարաբերակցությունը լինի բնական, չլինի որևէ արհեստական միջամտություն»,-նշեց նախարարը։

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույց է ներկայացնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել