Արայիկ Հարությունյանի նախագահությամբ քննարկվել է Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի անդամներին՝ կառույցի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահականից։

Քննարկվել են 2020 թվականի պատերազմի ու 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական, սոցիալ- տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Նախագահ Հարությունյանն իր խոսքում կարևորել է պետական իշխանության և հանրային շրջանակների միջև համագործակցությունը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով՝ համոզմունք հայտնելով, որ նորաստեղծ խորհուրդը դառնալու է այդ գործընթացի կարևոր օղակներից մեկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել