Արցախում ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով 2023 թվականի ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Արցախի Հանրապետությունը լրիվությամբ հոսանքազրկվելու հանգամանքը, հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2023 թվականի ապրիլի 22-ը՝ շաբաթ օրը:

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սարսանգ-Ստեփանակերտ» ՕԳ – ում ուժեղ քամու հետևանքով առաջացած վթարները վերացնելու պատճառով , ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-17.00 հոսանքազրկվելու է Արցախի հանրապետությունը լրիվությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել