Բաղրամյան, Ագարակավան, Վերին Սասնաշեն և Լուսաձոր բնակավայրերում կգործարկվեն էլեկտրական շչակներ․ՆԳՆ ՓԾ

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ապրիլի 19-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան և ժամը 12:00-ին Վերին Սասնաշեն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

Ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել