«Ես չեմ հասցրել բանակցել, ես բան չեմ բանակցել»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին ներկայացումից հետո ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց նրան ու հիշեցրեց, որ Փաշինյանը խոստանում էր հրապարակում հանրությանը հայտնել բանակցածի մասին, հետո էլ ասում էր, թե իր սեփական՝ զրոյական կետից է բանակցում։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Չեք պատկերացնում ինչքան դիպուկ ու լավ հարց եք տալիս։ Ասում եք՝ իմ բանակցած փաստաթղթի մասին ես բան չեմ ասել։ Ճիշտ եք, որովհետեւ ես չեմ հասցրել բանակցել (քմծիծաղում է,-հեղ․), ես բան չեմ բանակցել։ Իսկ 2019թ․ ամռանը սեղանին դրված փաստաթուղթն ինձանից առաջ եղած բանակցությունների ամփոփումն է այն իրավիճակի, երբ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից իր հայտնի հայտարարությունն արեց»։

Ագնեսա Խամոյանն արձագանքեց, որ Նիկոլ Փաշինյանը 2 տարի շարունակ հայ ժողովրդից թաքցրել է այն փաստը, որ 2019թ․-ին եղել է փուլային փաստաթուղթ, և ասել է, թե սեղանին թուղթ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել