Տեղ գյուղում վիրավորված զինծառայողներն ապաքինվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյան

Տեղ գյուղում ապրիլի 11-ին վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր պացիենտի վիճակն էլ օրեցօր ավելի կայունանում և դեպի ապաքինում է գնում։ Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել