Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ֆրունզե Դովլաթյանն առաջիններից էր, ով հայ կինոն հասցրեց միջազգային բարձունքեր: Մայր թատրոնից սերած Դովլաթյանի ստեղծած ֆիլմերը 20-րդ դարի հայկական կինոյի լավագույն նմուշներից են:
Հայկական կինոյի 100-ամյակի տոնական տարվա տրամաբանությամբ Ֆրունզե Դովլաթյանի պատվին կանվանակոչվի Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը»: