ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը:

Iravaban.net-ը հայտնում է, որ 2022-2023 ուսումնական տարին կավարտվի 2023 թվականի մայիսի 26-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Այսպիսով, ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել