ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում է Ադրբեջանից․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնում է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Ելույթի ընթացքում գործադիրի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

«Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույն կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ադրբեջանական կողմի մեղադրանքների, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել