Մինչև 7 ժամ ջրանջատումներ կլինեն մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 18-ին

-ժամը 09:30-15:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 8 թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան, Նոյ Թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Վ.Համբարձումյանի, Երկրաբանների, Շինարարների, Ազատության փողոցների, Ջերմուկի Խճ. ջրամատակարարումը,

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Երկաթուղայինների 1-9 փողոցների, գ.Նժդեհի 58 շենքի ջրամատակարարումը,

-ժամը 10:15-19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-10 փողոցների ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի փողոցների իր նրբանցքներով, Կարապետյան, Ռուսթամյան, Պարսեղովի, Շիրազի, Հ․Մելքումովի փողոցների, Հալաբյան 41-66 համարների՝ իրենց կոտորակներով։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել