Բացառում եմ, որ քաղաքապետարանում լինի համակարգային կոռուպցիա։ Աղմկահարույց ձերբակալություններ, կալանավորումներ ենք ունեցել, անհատական դեպքերով կտան քննչական մարմինները, դատախազությունը և դատարանը։ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
Նա պատասխանել է նաև ընդդիմության մեղադրանքներին, որ ինքը ստվերային քաղաքապետ է ու սկսել է քարոզչությունը՝ օգտագործելով փոխքաղաքապետի պաշտոնը․ «Ես փոխքաղաքապետ եմ, որը համակարգում է վարչական շրջանների, շինբարեկարգման վարչության, մշակույթի, տրանսպորտի վարչությունների և մի շարք այլ վարչությունների աշխատանքները։ Անում եմ այն, ինչ պարտավոր եմ անել։
Անտրամաբանական կլիներ, որ փոխքաղաքապետը, որը համակարգում է վարչական շրջանների աշխատանքը, չշրջեր վարչական շրջանների ղեկավարների հետ և չհասկանար, թե ինչ խնդիրներ ունեն լուծելու։ Ինձ դրա համար քննադատելն անտրամաբանական է։ Ընդդիմության տեղը, եթե լինեի, կկենտրոնանայի մեր սխալների, բացթողումների, չարած աշխատանքի վրա»,-նշել է Ավինյանը: