«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4-րդ զանգվածներիի, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումով, Գ․Չաուշի, Միկոյան, Փիրումյան փողոցների,
- Աջափնյակ վարչական շրջանի` Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բաշինջաղյան2նրբ,Բաշինջաղյան139,163,180,185,188,192,196,198համարների իրենց կոտորակներով , Մազմանյան 5, 5/1 ,5/9:
- Կոտայքի մարզի Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Զովունի գյուղի 21-39 փողոցների, Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: