Եվս մեկ երթուղու ավտոբուսները կփոխարինվեն նոր ավտոբուսներով

Այս շաբաթվա ընթացքում թիվ 38 երթուղու փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն միջին դասի «Հայգեր» մակնիշի ավտոբուսներով:

Այս մասին քննարկում է իրականացվել Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Փոքր դասի ավտոբուսներով էլ շահագործման կհանձնվեն Նորք Նորք ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն իրար կապող 40 և Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն իրար կապող 67 համարի երթուղիները:

Բացի այդ, նշվել է նաև, որ մինչև այս շաբաթվա վերջ համայնքի ձեռք բերած նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը կլինի Երևանում: Հաջորդ փուլով նախատեսվում է տրոլեյբուսային հավաքակայանը համալրեր ևս 15 շարժակազմով:

Երևանում հասարակական տրանսպորտի նոր խելացի կանգառասրահների տեղադրման համար կմշակվի հայեցակարգ: Աշխատանքներն ընթացքի մեջ են, դիզայներները էսքիզային տարբերակներ են մշակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել