Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ պետական պահպանության ծառայության զինծառայողների թափուր հաստիքները համալրելու նպատակով անհրաժեշտ են թեկնածուներ` արական և իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ՊՊԾ մարտական ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար:
Պահանջվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակիցներ` աշխատանքային փորձ ունեցող իրավաբաններ, հաշվապահներ, գնումների մասնագետներ և ձեռնամարտի հրահանգիչներ:
Ցանկացողները մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 010-53-21-63, 010-53-08-46 կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։