Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հավատում ու վստահում են ոստիկանությանը. Արամ Հովհաննիսյանի ուղերձը

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա կապակցությամբ։

«ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից և անձամբ ՆԳՆ ոստիկանության ողջ անձնակազմին շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ:

Ոստիկանության խնդիրն է՝ պահպանել հասարակական կարգը և պայքարել հանցավորության դեմ՝ պաշտպանելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Համոզված եմ, որ այսօր իրականացվող արմատական բարեփոխումները ոստիկանությանն օժտելու են նոր մտածողությամբ, ոստիկանի գործի արդիական ընկալումով, և դուք առավել ջանքով եք շարունակելու ծառայությունը հանուն օրենքի գերիշխանության և հասարակության անվտանգության:

Այդ նպատակին է միտված ոստիկանության գործունեությունը:

Այդ առաքելության ճանապարհին՝ հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել են մեր հարյուրավոր զինակիցներ:

Մեր սրտում միշտ վառ է նրանց պայծառ հիշատակը և համոզմունքը, որ ոստիկանության հաջորդ սերունդները հավատարիմ կլինեն նրանց սխրանքին:

Այս վստահությամբ՝ կրկին շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու վաստակած տարիներ:

Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնք ամուր ու հուսալի թիկունք են իրենց հարազատների համար:

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հավատում ու վստահում են ոստիկանությանը, որոնց համար Ոստիկանի օրը նաև իրենց տոնն է:

Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ-
ներքին գործերի նախարարի տեղակալ,
ոստիկանության գեներալ-մայոր»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել