Ի՞նչ անել, եթե սպառած ջրի դիմաց հաշիվներում կան անճշտություններ կամ ջրածախսը կասկածի տեղիք է տալիս

Եթե սպառած ջրի դիմաց հաշիվներում կան անճշտություններ՝ հարկավոր է դիմել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»: Իսկ գրավոր՝ խնդիրը կարելի է ներկայացնել կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով:

Այս մասին Iravaban․net-ը տեղեկանում է ընկերությունից։

Իսկ եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս, ապա նման դեպքում հարկ է դիմել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»՝ ջրաչափի արտահերթ ստուգաչափման համար։ Իսկ գրավոր՝ կարելի է դիմում ներկայացնել կայքի «Հետադարձ կապ» բաժնի եւ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:

Ջրաչափի ստուգաչափումն իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ՝ իր հաշվին, բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդի նախաձեռնությամբ ջրաչափի արտահերթ ստուգաչափման արդյունքում ջրաչափի խախտում չի արձանագրվել։ Այս դեպքում Բաժանորդը պարտավոր է հատուցել ստուգաչափման հետ կապված անհրաժեշտ ծախսերը՝ Չափագիտական մարմնի (ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիա՝ Երևան, Շիրակի 94, Աէրացիա կայանի տարածք) փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել